Քաղաքական կարգավորումը Սիրիայում հակամարտության կարգավորման միակ ուղին է՝ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը պատերազմ չի սկսել Սիրիայում, այլ իրականացնում է առանձին գործողություններ, որոնք լուրջ ծանրաբեռնվածություն չեն առաջացնում բյուջեի համար։ Այդ կերպ է նա պատասխանել հարցին, թե Ռուսաստանին բավարարո՞ւմ են ռեսուրսները Սիրիայում գործողության համար։
Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման Ռուսաստանի պլանը առանցքային հարցերում համընկնում է ԱՄՆ-ի պլանի հետ։