Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ` Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության (PFA) վարկածով:
23-ամյա ֆուտբոլիստը արժանացել է նաև լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը: Բեյլը երկրորդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է մեկ մրցաշրջանում հաղթող դառնալ երկու անվանակարգերում: Քվեարկության արդյունքներով Գարեթը գերազանցել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիին:
Բեյլը չորրորդն է, ով երկու անգամ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այդ նվաճումը գրանցել են նաև Ալան Շիրերը, Թիերի Անրին և Քրիշտիանու Ռոնալդուն: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղերում Բեյլն իր ակտիվում 19 գոլ է գրանցել և 4 գոլային փոխանցում կատարել:






































