Հնդկաստանում 6-ամյա աղջնակին հասարակական զուգարանում բռնաբարել են ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ բռնաբարել էին 5-ամյա աղջնակի: Այս մասին հաղորդում է NEWSru-ն:
Բռնության զոհը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել: Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն: Արդեն ձերբակալվել են 22 կասկածյալներ:
Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Դելիի Բադարփուր թաղամասում: Ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ երեխային գտել են զուգարանում արնահոսելիս: Ոստիկանները հուսով են, որ նա ի վիճակի կլինի խոսելու՝ օգնելով գտնել մեղավորներին:










































