Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Այսօր հայտնի են դառնալու «Հայակ 2013»-ի մրցանակակիրները

Այսօր հայտնի են դառնալու «Հայակ 2013»-ի մրցանակակիրները: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն այս տարի 2-րդ անգամ է կազմակերպվում՝ անվանակարգերում վերջին երկու տարիների կինոատադրանքն է ու դրա մասնակիցները: Հանդիսատեսի համար՝ ինտրիգ, կինոգործչի՝ նեվրոզ. այսօր ասուլիսի ժամանակ «Հայակ»-ն այսպես է որակել ժյուրիի նախագահ Դավիթ Մուրադյանը: «Գլուխգործոցների շքերթ չէր և մեր արտադրանքի ծավալն էր այնքան չէր, որ «Օսկարի» պես նախընտրական փուլ անցկացնեինք: Միշտ էլ կինոիրականությունը գնահատելու երկու ծայրահեղություն կա՝ հախուրն ժխտողականությունը և գունավոր ակնոցը: Երկուսն էլ փակուղի են տանում: Ամենակարևորը՝ պետք է հանգիստ նայել այս գործընթացին»,-ասել է նա:

PanARMENIAN.Net- ի հարցին, թե որ անվանակարգում են հաղթողին որոշելիս եղել ամենաբուռն քննարկումները ժյուրիի նախագահը չի պատասխանել, բայց նշել է, որ բուռն քննարկումներ եղել են, իսկ 3 անվանակարգում նույնիսկ 2-րդ անգամ են քվեարկել:

«Այսօր կինոյի տոն է, որն արդեն հաստատուն տեղ ունի մեր կինոկյանքում: Շատերն են մեծ ոգևորությամբ սպասում այս տոնին, քանի որ մեր երկրում երկար տարիներ հետին պլանում էին մնացել ստեղծագործողները, որոնք այսօր արժեվորվելու և գնահատվելու են: Այս մրցանակաբաշխությունը մեր ստեղծագործողներին հնարավորություն է տալիս նաև դուրս գալ միջազգային ասպարեզ», – ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Իսկ աշխարհը ժամանակակից հայ կինոյին այնքան էլ ծանոթ չէ: «Մոսֆիլմի» տնօրեն, հայազգի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն է իր օրինակով է նշում: Ի դեպ, «Օսկարի» հավակնող ռեժիսորի «Սպիտակ վագր» ֆիլմը նաև «Հայակ»-ի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում է:

«Հայաստանում միշտ հստակ են գնահատել կինոմատոգրաֆը: Այստեղ քաղաքական և այլ գործոնները պակաս ազդեցություն ունեն և հուսով եմ, այդպես էլ կշարունակվի», – ասել է նա:

Կինոկենտրոնի տնօրենն առաջարկել է ասուլիսն ավարտել, որ հասցնեն գնալ կարմիր գորգով անցնելու:

«Հայակ»-ի լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում ներկայացված են՝ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…», Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմերը: Լավագույն ռեժիսոր անվանակարգում են նույն երեք ռեժիսորները և Հարություն Խաչատրյանը: Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված են Եկատերինա Շիտովան, Լուիզա Ներսիսյանը, Մարիամ Դավթյանը, իսկ լավագույն դերասան անվանակարգում՝ Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը, Շանթ Հովհաննիսյանը և Վիգեն Չալդրանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում