Ապրիլի վերջին կկայանա d’Eleganza Villa d’Estate ավտոմեքենաների աճուրդը, որի շրջանակներում կվաճառվեն ոչ միայն ավտոմեքենաներ, այլև տրանսպորտային այլ միջոցներ, ինչպես օրինակ՝ մոտորանավակներ, որոնցից մի քանիսը գնահատվում են միլիոնավոր դոլարներ, հաղորդում է RBK-ն:
Խոսքը մասնավորապես 1960 թ. Riva Tritone Special Cadillac մոտորանավակի մասին է, որ ստեղծել է Riva նավաշինարարական ընկերությունը: Մոտորանավակով զբոսնել են Սոֆի Լորենը, Բրիջիդ Բարդոն և այլ հայտնի մարդիկ: Գոյություն ունի այդ մոտորանավակի միայն մեկ նմուշ:
Մոտորանավակի երկարությունը 8.3 մ է: Այն ունի Cadillac Crusader Marine V-8 325 ձիաուժ հզորությամբ շարժիչ:
Riva Tritone Special Cadillac գրանցել է նաև արագության ռեկորդ` ժամում մինչև 96 կմ:
Լոտը գնահատվում է 717-978 հազար դոլարի սահմաններում:









































