Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հերթական հանգրվանը Նոր Նորք վարչական շրջանի իններորդ զանգվածում էր: Այստեղ բնակիչների հետ հանդիպեց և նրանց ԲՀԿ ծրագրերը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Գուրգեն Արսենյանը:
Նա շուրջ մեկ ժամ ԲՀԿ ակտիվիստներին և բնակիչներին ներկայացրեց, թե երկրի կառավարման գործում ինչի հետ համաձայն չէ ԲՀԿ-ն: Նա նշեց, որ շատ հարցեր ընդամենը մատի մեկ շարժումով կարելի է լուծել, ինչն իրենք կանեն:
Գուրգեն Արսենյանը նշեց, որ այդ ծրագրերի իրականացման համար իրենց անհրաժեշտ է բնակիչների քվեն, որոնց ձայնը պահելու նպատակով համատեղել են իրենց ողջ ներուժը: Բնակիչներից մեկի հարցին, թե ինչ կարող են անել, եթե Հանրապետականը, միևնույն է, մեծամասնություն է, նա պատասխանեց, որ այդ ժամանակ կկանգնի հրապարակում՝ իրեն ընտրած երևանցիների հետ:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































