Բրիտանական Deep Purple լեգենդար խումբը 8 տարվա լռությունից հետո նոր ձայնասկավառակ է թողարկել: Խմբի անդամներն այն իրենց ողջ կարիերայի ընթացքում լավագույն ալբոմներից են համարում: Գաղտնիքը լավ պրոդյուսերն է:
Ալբոմը կոչվում է What Now?! Այն նվիրված է խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լորդիի հիշատակին, ով անցյալ տարի է հեռացել կյանքից: Ստեղծագործությունները 11-ն են: Համացանցում արդեն կա ալբոմի գլխավոր երգի՝ All the time in the world-ի տեսահոլովակը:
Նշենք, որ խումբը 40 տարի է, ինչ բեմում է:









































