Կախվածություն կարող է առաջանալ ոչ միայն ալկոհոլի, թմրանյութերի, այլև սննդի նկատմամբ: Դեռ ավելին, գիտնականները խորհուրդ են տալիս սննդից կախվածությունը հոգեկան խանգարումների թվին դասել: Նրանք պնդում են, որ շատակերությունը հավասար է թմրամոլությանը. երբ ուտում են անդադար՝ անկախ դրա դրական կամ բացասական ազդեցությունից: Պարզվել է նաև, որ նման կերպ սննդի և թմրանյութի օգտագործումն է ազդում ուղեղի վրա։
Հետազոտողները պնդում են, որ D2 դոպամինի ընկալիչների նվազեցումն ընդհանուր է թմրամոլների և ճարպակալմամբ տառապող մարդկանց համար: Այդ ընկալիչները կապված են գայթակղություններին դիմակայել չկարողանալու ունակության հետ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է ինքնավերահսկողության համար: