Saturday, 08 06 2024
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է

Մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրն ամբաստանյալի աթոռին են՝ երեխաների սուր թունավորման գործով

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Գայանե Գասպարյանի և Նուշիկ Անտոնյանի գործի դատավարությունը:

50-ամյա Գայանե Գասպարյանն Արարատ գյուղի մանկապարտեզի տնօրենն է եղել, իսկ 42-ամյա Նուշիկ Անտոնյանը՝ նույն մանկապարտեզի բուժքույրը:

Մանկապարտեզային այս աշխատակցուհիները մեղադրյալ, ապա և ամբաստանյալ են դարձել այն բանից հետո, երբ 2012 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 12-ին մանկապարտեզում ճաշելուց հետո 13 երեխաների մոտ առաջացել է սննդային սուր թունավորում:

Ինչպես ընդունված է մեզանում՝ միայն դժբախտությունից, տվյալ դեպքում երեխաների զանգվածային թունավորումից հետո են ստուգվել մանկապարտեզային պայմանները, ու հայտնաբերվել են սահմանված նորմերի բազմաթիվ անհամապատասխանություններ, որոնց առկայության համար տվյալ մանկապարտեզում, փաստորեն, պատասխանատվություն են կրել հիշյալ տիկնայք:

Մեղադրական եզրակացության մեջ նշված են օրենքով պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները, որոնք ընթերցելիս հարց է առաջանում. հանրապետության այլ մանկապարտեզներում՝ քաղաքային, հատկապես գյուղական, այդ նորմերի ու կանոնների կատարումն ու դրանց պահպանման վերահսկողությունը պատշա՞ճ մակարդակի վրա են, թե՞ դրանք հերթական անգամ ուշադրության կարժանանան հերթական դժբախտության կոչնակից հետո:

Լավ կլինի, որ Արարատ գյուղի մանկապարտեզի բուժքրոջն ու տնօրենին առաջադրված մեղադրանքներին ծանոթ լինեն մնացած բոլոր մանկապարտեզների և մանկական նախադպրոցական ու դպրոցական այլ հաստատությունների տնօրեններն ու բուժքույրերը, որպեսզի ուրիշների սխալների վրա զգոնանան ու իրենց հաստատություններում թույլ չտան, որ իրենց մեղքով գոնե մեկ երեխայի առողջությանը որևէ վնաս պատճառվի:

Ըստ մեղադրանքի՝ Նուշիկ Անտոնյանը, աշխատելով Արարատի մանկապարտեզում՝ որպես բուժքույր, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության 2009 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանի, ինչպես նաև 2010 թվականին կնքված աշխատանքային պայմանագրով ունենալով մանկապարտեզի սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն իրականացնելու պարտականություն, մասնավորապես՝ խոհանոցի և տրամադրվող սննդի նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու պարտականություններ՝ պատշաճ հսկողություն չի իրականացրել, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ չի կազմակերպել, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2002 թվականի դեկտեմբերի 20-ի՝ «Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները» հաստատող թիվ 857 հրամանի 9.14, 7.7, 9.1, 9.7 կետերի պահանջները:

Ըստ 9.14 կետի՝ սպասք լվանալու համար նախադպրոցական հաստատության բուֆետում պետք է տեղադրված լինեն երկբնանի մակնշված լվացարաններ, որոնք պետք է ունենան օդային ընդհատումներ: Ամանեղենը պետք է առաջին բնիկում լվանալ 50-60 աստիճանի տաք ջրով, երկրորդ բնիկում պետք է մաքրաջրել հոսող, ոչ պակաս, քան 65 աստիճանի տաք ջրով և չորացնել վանդակավոր շարահարկերի վրա: Գդալները, պատառաքաղները անհրաժեշտ է լվանալ լվացող միջոցներով, ապա մաքրաջրել հոսող, 65-ից ոչ պակաս ջերմաստիճան ունեցող տաք ջրով:

Մինչդեռ Արարատ գյուղի մանկապարտեզում բուֆետն ապահովված է եղել մեկբնանի լվացարանով, տեղադրված ջրատաքացուցիչները չեն գործել, սպասքը լվացվել է գոլ ջրով:

Հետաքրքրիր է, հանրապետության բոլո՞ր մանկապարտեզներն են ապահովված գործող ջրատաքացուցիչներով ու անընդհատ հոսող ջրով: Երկբնանի լվացարան ունենալն այս նորմերից ամենամատչելին է, թերևս, բայց բոլո՞ր մանկապարտեզներն են ապահովված գոնե նման լվացարաններով:

Ըստ վերոհիշյալ հրամանի 7.7 կետի՝ նախադպրոցական հաստատությունում խմբասենյակների սեղանները, նախքան երեխաների կողմից սնունդ ընդունելը և դրանից հետո, պետք է լվացվեն օճառով և տաք ջրով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ:

Սակայն Արարատ գյուղի մանկապարտեզում խմբասենյակներն ապահովված չեն եղել տաք ջրով, խմբասենյակների սեղանները օճառով ու տաք ջրով չեն լվացվել, մաքրող հատուկ լաթեր և դրանք պահելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ունեցել:

Հետաքրքիր է, հանրապետության նախադպրոցական հաստատություններից քանիսո՞ւմ է, որ խմբասենյակներն ապահովված են մշտական տաք ջրով, դեռ երեխաների սեղաններն էլ ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ օճառով ու տաք ջրով պարտադիր լվացվում են՝ պարտադիր՝ հատուկ լաթերով, և անգամ հատուկ սարքեր ունեն, որտեղ այդ լաթերը մանրակրկիտ կերպով չորացվում ու պահվում են:

Ըստ վերոհիշյալ հրամանի 9.1 կետի՝ մանկապարտեզի սննդային բլոկի կազմի մեջ է մտնում խոհանոցը՝ նախապատրաստման և լվացման սենյակներով: Լվացման, նախապատրաստման սենյակները պետք է առանձնացված լինեն խոհանոցից կամ սարքավորումներով, կամ 1.2 մետր բարձրություն ունեցող թափանցիկ միջնապատով:

Սակայն Արարատ գյուղի մանկապարտեզում խոհանոցը ծավալված է եղել մեկ սենյակում, որտեղ ընդամենը վարագույրով է առանձնացված եղել լվացման բաժինը, իսկ նախապատրաստման բաժին ընդհանրապես չի եղել:
Հետաքրքիր է, հանրապետության քանի՞ մանկապարտեզում են այս կետի պահանջները լիովին բավարարված:

Ըստ նախարարի հրամանի 9.7 կետի՝ մանկապարտեզում խոհանոցային ամանեղենը պետք է լվացվի 45-50 աստիճանի տաք ջրով, թույլատրված լվացող միջոցներով: Այդ ամանեղենը նույնպես պետք է մաքրաջրվի 65 աստիճանից ոչ պակաս ջերմություն ունեցող տաք ջրով և չորացվի ցանցավոր շարահարկերի վրա:

Ամանների լվացման սպունգները, լաթի կտորները ամանեղենի լվացումից հետո պետք է եռացնել 15 րոպե, չորացնել ու պահել հատուկ հատկացված տեղերում, փակ տարաների մեջ:

Արարատ գյուղի մանկապարտեզում նշված կանոնները չեն պահպանվել, խախտվել է լվացող պարագաների, ամանեղենի լվացման, ախտահանման ռեժիմը:

Հիշատակված խախտումների հետևանքով երեխաներին մատուցվող սննդի մեջ և շրջակա միջավայրում՝ հացի դանակի, մշակման սեղանի, փոքրերի խմբերի խմբասենյակի ջրի տարաների, խոհարարի ձեռքերի, լվացարանին կից սեղանի, ճաշասեղանի, ափսեների, թեյի բաժակների, գդալ-պատառաքաղների մի մասի վրա, մուտքի և խոհանոցի դռների վրա առաջացել է երկրորդային մանրէային՝ աղիքային ցուպիկի ախտոտվածություն, որն անցել է սննդի մեջ, ինչի արդյունքում էլ 2012 թվականի նոյեմբերի 6-ին ճաշելուց հետո մանկապարտեզի 13 սաների մոտ առաջացել է սննդային սուր թունավորում:

Շատ ուշագրավ է, որ վերը թվարկվածի մեջ՝ ջրի տարաների ու լվացարանին կից սեղանի արանքում հիշատակված են խոհարարի ձեռքերը՝ որպես անմաքրության պատճառով մանրէակիր «օբյեկտներ»:

Մանկապարտեզի տնօրեն Գայանե Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի ապրիլի 26-ի հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժ կազմի տարիֆաորակավորման բնութագրերի՝ ունենալով սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման համար պայմաններ ապահովելու պարտականություն, չի կատարել իր այդ պարտականությունը, ինչի հետևանքով թույլ են տրվել վերը հիշատակված բոլոր խախտումներն ու առաջացել է տասներեք երեխայի թունավորումը:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Գործն ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել 2013 թվականի մարտի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում