Ճապոնացի դիզայներներ Դայսուկե Նահամոտոն և Յան Մինին առանց սմարթֆոնի էկրանից շեղվելու նախաճաշելու միջոց են գտել: Նրանց հայտնագործությունը Anti-loneliness Ramen Bowl անունը կրող խորը պնակն է: Նրանում կա iPhone և այլ բջջային սարքավորումներ տեղադրելու հատուկ հարմարանք, որը թույլ է տալիս նախաճաշել վիրտուալ ընկերների ընկերակցությամբ:
Պնակը դեռևս վաճառքում չէ: Նախնական պատվերների համար անհրաժեշտ է Instagram-ում տեղադրել նախաճաշի ժամանակ արված ձեր լուսանկարը և կապվել արտադրողի հետ:









































