Նյու Յորքում բացվել է Exchange Bar & Grill բարը, որը բորսայի սկզբունքով է աշխատում. կոկտեյլների և խմիչքների գները մշտապես փոփոխվում են՝ կախված առաջարկից և պահանջարկից, ինչպես նաև ալգորիթմով, որը հայտնի չէ աշխատակիցներից և ոչ մեկին:
Օրինակ՝ մեկ գավաթ գարեջրի արժեքը տատանվում է 2-4 դոլարի սահմաններում, իսկ տապակած թևիկներ կարելի է պատվիրել 5-9 դոլարի սահմաններում՝ փոխանցում է Kedem-ը: Բարը միշտ լի է հաճախորդներով, ովքեր սպասում են գների իջեցմանը, որպեսզի շտապեն՝ ամենաշահավետ գնով պատվիրելու ուտելիքն ու ըմպելիքը:
Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր պատվիրում են՝ անկախ գնից, և տեղավորվելով սեղանիկների շուրջը՝ հետևում են «խաղամոլներին»:










































