Ապրիլի 27-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 31 ՍԼ 706 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1967 թ. ծնված Կ. Ղարիբյանը հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:









































