Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կկարողանա՞ ԲՀԿ-ն դուրս գալ ձախողումների շրջափուլից

Որքան էլ ոչ մրցակցային ու անհետաքրքիր էին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, նույնքան էլ թեժ մրցակցություն կա Երևանի ավագանու ընտրություններում: Այս ընտրություններին պայքարում են խորհրդարանական վեց կուսակցությունները, և առավել թեժ պայքար է տանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ընդ որում` ԲՀԿ-ն պայքարում է ոչ միայն գործող քաղաքապետ ունեցող և իշխող Հանրապետական կուսակցության դեմ, այլև նախագահական ընտրություններին 37 տոկոս քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության դեմ: Եվ կարծես թե հիմնական պայքարն ընթանալու է այս երեք ուժերի միջև:

ԲՀԿ-ի վիճակը բավականին դժվար է այս պայքարում, քանի որ այդ կուսակցությունը առաջին տեղը գրավելու և մայրաքաղաքում իշխանություն վերցնելու մեծ ցանկություն ունի: Եթե դա նրան հաջողվի, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կկարողանա թոթափել արդեն մի քանի տարի շարունակ ՀՀԿ-ի կողմից իրեն պարտադրված ստորացումները: Ստորացումներ, որոնք, հիշեցնենք, սկսվել են 2011թ. կոալիցիոն հուշագրից, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ստորագրեց հանրության կողմից «ղազագիր» որակված տեքստի տակ, որով պարտավորվեց 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ճիշտ է, հետո նա հրապարակավ չպաշտպանեց գործող նախագահին, բայց նույն ճնշումների ազդեցության տակ չհամարձակվեց առաջադրվել, սեփական թեկնածու առաջադրել կամ պաշտպանել որևէ այլ թեկնածուի: Չէ՞ որ նա խորհրդարանական երկրորդ ուժն էր և նախագահական ընտրություններին բարոյական իրավունք չուներ նման լուսանցքային կեցվածք ընդունել: Հատկապես, որ այդ ընտրություններից 5-6 ամիս առաջ բավականին հաղթական տրամադրություններով էր հանդես գալիս ու նման հույսեր ներշնչում իր կողմնակիցներին: Բրյուսել կատարած «շռնդալից» այցից հետո էլ նա պարզապես պետք է առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստեր, բայց իշխանությունները «կոտրեցին» Գ. Ծառուկյանին, և նախագահական ընտրություններին որևէ կերպ չմասնակցելն ավելի անլրջացրեց նրա ու ԲՀԿ-ի քաղաքական գործունեությունը:

Այս բոլոր անկումներին զուգահեռ` ԲՀԿ-ն անընդհատ վարչապետի պաշտոնը ձեռք բերելու փորձեր էր անում: Կարելի է նույնիսկ ասել, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հիմնական կռիվը սկսվեց վարչապետի պաշտոնի համար, ինչը անձամբ Գ. Ծառուկյանին պետք չէր: Հիմա դժվար է ասել, թե ԲՀԿ-ն այդ պաշտոնը ում համար է ուզում՝ իր քաղաքական կնքահայր Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի համար: Ամեն դեպքում, վարչապետի պաշտոնը չստանալը կամ այդ պաշտոնին Տիգրան Սարգսյանի նշանակվելն ու վերանշանակվելը ԲՀԿ-ի ու Գ. Ծառուկյանի հերթական և տևական պարտություններից մեկն էր: Ըստ որում` դա այն պարտություններից էր, որի դեմ ԲՀԿ-ն ամեն վայրկյան է պայքարում, և որի համը ամեն վայրկյան է զգում: Այնպես է պայքարում, որ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը վերածել է վարչապետության համար պայքարի:

Գ. Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերջին, բայց ամենադաժան անկումն էլ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, երբ շարքային ոստիկանը նրանց թույլ չտվեց իջնել բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով: Ինչ խոսք, ոստիկանի կողմից նման վերաբերմունքի արժանանալը խիստ անպատվաբեր է Գ. Ծառուկյանի պես հզոր կուսակցապետի համար:

Այս ամենից հետո ԲՀԿ-ն ու իր ղեկավարը ինքնահաստատվելու, այդ տևական սթրեսներից դուրս գալու խնդիր ունեն: ԲՀԿ-ի համար այդ վիճակից դուրս գալու ելքը այս փուլում Երևանի ավագանու ընտրությունում գոնե լավ արդյունքներ ապահովելն է, և ԲՀԿ-ն առաջին հերթին հենց դրա համար էլ պայքարում է: Այդուհանդերձ, այս հանգամանքը ԲՀԿ-ի համար Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու թեև հիմնական, բայց ոչ միակ պատճառն է: «Բարգավաճը» թեև մի կողմից խնդիր ունի առաջին տեղը գրավելու համար պայքարել ՀՀԿ-ի դեմ, մյուս կողմից էլ լավ հասկանում է, որ մեր երկրում վարչական լծակների դեմ պայքարելը գրեթե անհնար է: Եվ եթե նույնիսկ վարչական լծակները գործի չդրվեն, և որևէ մի ուժ կեղծիքի չդիմի, միևնույն է` դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ն կկարողանա հաղթել, քանի որ այդ կուսակցությունն իրեն ընդդիմադիր չի համարում, և ընտրողներն էլ նրան այդպես չեն ընկալում: Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրողների գերակշիռ մասը դեմ է իշխանություններին ու կիսաիշխանություններին:

Հիշեցնենք, որ անցած տարվա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն երկրորդ տեղը գրավեց որոշակի վարչական լծակների ու ընտրակաշառքի միջոցով: Ուստի, այս կուսակցությունն այժմ մեկ այլ խնդիր էլ ունի` պայքարել նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Ժառանգության» դեմ, որպեսզի կարողանա պահպանել Երևանի ավագանու կազմում ունեցած իր երկրորդ տեղը: Այնպես որ, առաջիկայում ԲՀԿ-ին հաստատ դժվարին պայքար է սպասվում, բայցև դժվար է ասել՝ այդ կուսակցությունը կկարողանա՞ այնպիսի արդյունք գրանցել, որ դուրս գա մի քանի տարի շարունակ կրած ձախողումների շրջափուլից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում