Գերմանիայում ազգայնական հողի վրա իրավախախտումների չափը «սարսափեցնում է»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը՝ գրում է tass.ru-ն:
Նրա խոսքերով՝ իրավիճակի նման զարգացումը «խայտառակություն է Գերմանիայի համար»: «Մենք պետք է հետևենք, որ այլատյացությունը և աջ ծայրահեղականությունը չներթափանցեն մեր հասարակություն»,- ասել է նա՝ կոչ անելով քաղաքացիներին պայքարել նման երևույթների դեմ:
«Գերմանիայի իրավապահ մարմինները շատ ուշադիր հետևում են՝ արդյո՞ք չեն ձևավորվում միջտարածաշրջանային ծայրահեղական կառույցներ»,- նշել է Մեզյերը:











































