Ամերիկացի ոսկերիչը ոստիկանությանը հաղորդել է Նյու Յորքի իր խանութից 5-ից 10 միլիոն դոլար արժողությամբ ադամանդների գողության մասին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ոստիկանության տվյալներով՝ խանութի սեփականատեր Ջոնաթան Բերնբաումը բաց է թողել չհրկիզվող պահարանը, որտեղ եղել են ադամանդները: Գողությունը կարող է տեղի ունեցած լինել նոյեմբերի 24-ից հետո, սակայն ոսկերիչն այդ մասին հայտնել է միայն հինգշաբթի:
Ոստիկանությունը հետաքննության շրջանակներում հարցաքննում է խանութի աշխատակիցներին:









































