Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, ով այժմ գլխավորում է Արմավիրի «Տորպեդո»-ն, իր կարծիքն է հայտնել մոսկովյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
«Ցավոք, Մովսիսյանը ճիշտ չէր մոտենում գործին: Այդ մասին խոսել եմ Պորտուգալիայի ուսումնամարզական հավաքի ժամանակ՝ զգուշացնելով, որ եթե որոշ ֆուտբոլիստներ շարունակեն այդպես վերաբերել գործին, ապա նրանք չեն խաղա: Ես առաջին հերթին նկատի ունեի Յուրային:
Սովորաբար, ամեն ինչ կախված է հենց ֆուտբոլիստից: Անգամ վնասվածները: Եթե դու գիտես, որ մկանների հետ խնդիրներ ունես, ուրեմն պետք է հետևես: Դա է պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- Championat-ը մեջբերում է Կարպինի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Յուրա Մովսիսյանը կարող է լքել «Սպարտակ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:









































