Դերասան և ռոք երաժիշտ Ջարեդ Լետոն դարձել է Gucci Guilty օծանելիքի նոր դեմքը: Աստղին համագործակցության առաջարկ է կատարել բրենդի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միքելեն: Նա համարել է, որ Ջարեդի արտաքինը լավագույնս համապատասխանում է իր հղացած կերպարին՝ հայտնում է spletnik.ru-ն:
Ցավոք, հանրաճանաչ լինելը նպաստում է ոչ միայն շահավետ պայմանագրերի կնքմանը: Օրերս հայտնի է դարձել, որ Լետոն դատի է տալիս TMZ կայքին և Warner Bros. Entertainment-ին սկանդալային տեսահոլովակի հրապարակման համար, որում ինքը Թեյլոր Սվիֆթի ստեղծագործության առնչությամբ վատ կարծիք է հայտնել: Հայտնի է, որ TMZ-ն այն գնել է անհայտ աղբյուրից 2 հազար դոլարով, սակայն հրապարակման իրավունք չի ունեցել:










































