ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Իրաքը Թուրքիային մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Մեղադրանքը կապված է Իրաքի հյուսիսում թուրք զինվորների տեղակայման հետ։
«Դա համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում, իրաքյան ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում»,- ասվում է Իրաքի մշտական ներկայացուցչի նամակում՝ ուղղված ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերին, ով այս ամիս կատարում է ԱԽ նախագահի պարտականությունները։
Բացի այդ, իրաքցի դեսպանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է աել Թուրքիայից պահանջել դուրս բերել զինծառայողներին։





































