ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կառուցված է բռնության և մյուս կրոնների ժխտման վրա, այդ պատճառով իսլամի հետ ընդհանուր ոչինչ չունի: Այդպիսի կարծիք է հայտնել Մոսկավայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Իսլամի բնույթում չկա այլ կրոններին պատկանող մարդկանց ոչնչացման թեմա, հատկապես քրիստոնեաների` այսպես կոչված գրքի մարդկանց, նրանց, ովքեր ընդունում են Աստվածաշունչն ինչպես հիմնական կրոնական տեքստ»,- պատրիաիքի խոսքերը մեջբերում է TASS-ը: «Դա բացարձակ ոչ կրոնական երևույթ է»,- ասել է նա ԴԱԻՇ-ի մասին:
Նրա խոսքերով` ԴԱԻՇ խմբավորումում «ստիպում են հավատալու, որ զինված պայքարը բացում է դրախտի դռները, և մարդկանց մի մասը, հատկապես անտեղյակներ, հավատում են դրան»: «Ծայրահեղականությունը, որը սնվում է կրոնական մոտիվացիայով, միշտ օգտագործում է մարդկանց կրոնական անգրագիտությունը»,- վստահ է պատրիարքը:
Ծայրահեղականության դեմ պայքարի հիմնական միջոցը կարող է դառնալ դպրոցներում կրոնի հիմունքների դասավանդումը` ոչ թե կրոնին դիմելու նպատակով, այլ որ նրա մասին գաղափար կազմեն:
«Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների խնդիրն է մարդկանց մեջ դաստիարակել կրոնական ավանդույթները, որպեսզի երբեք և ոչ մի պայմաններում քաղաքական կողմնակալ ուժերը չկարողանան օգտագործել հավատը և կրոնն այն բանի համար, որպեսզի մարդկանց դրդեն կատարելու ծանրագույն հանցագործություններ, իբր հավատի անունից»,- համարում է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը:









































