Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Վաշինգտոն այցելության ժամանակ «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարի կոչ է արել: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Միջազգային սահմանները ուժով փոխելու փորձերը, բալթյան պետություններին մշտական ճնշումները, հեռավոր ավիացիայի քանակի աճը և սուզանավերի ակտիվությունը նշանակում են, որ մենք, ցավոք, ավելի շատ պետք է Ռուսաստանին համարենք որպես մրցակից և սպառնալիք, որի դեմ պարտավոր ենք միջոցառումներ կիրառել»,- հայտարարել է Ֆելոնը:
«Ռուսական ագրեսիային պետք է դիմակայել, ռուսական սպառնալիքը չի կարելի արհամարհել»,- ավելացրել է նա:









































