The Local-ի փոխանցմամբ՝ դանիացիների հարկային բեռը, որն արդեն իսկ ամենաբարձրն է աշխարհում, 2014 թվականից էլ ավելի է աճել, քան յուրաքանչյուր այլ երկրում՝ այս դարում առաջին անգամ գերազանցելով 50 տոկոսի սահմանագիծը։
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության զեկույցի տվյալներով՝ Դանիայում ՀՆԱ-ի հանդեպ հարկային մուտքերի հարաբերակցությունն աճել է 3.3 տոկոսով և հասել է 50.9 տոկոսի։ Դա ամենաբարձր ցուցանիշն է կազմակերպության անդամ երկրների թվում։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 45.2 տոկոս։
Դանիան Թուրքիայի ու Հունաստանի հետ ընդգրկվել է առաջատար եռյակում, որտեղ հարկային բեռն ամենաշատն է աճել սկսած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկսվելուց հետո։









































