Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կարող է փոխարինել մեկ այլ միջնորդ։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը.
«Ներկա դրությամբ դիտարկվում է ԱՄՆ համանախագահին փոխարինելու հարցը»։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը քանիցս դժգոհություն է հայտնել Ուորլիքի գործունեության ու նրա արած հայտարարությունների կապակցությամբ։
Աղբյուրն այդ պլանում հիշատակել է Վաշինգտոնում Ուորլիքի ու ԼՂՀ-ի արտգործնախարարի հանդիպումներն, ու ԼՂՀ-ի իշխանությունների միջոցառումներին Ուորլիքի մասնակցությունը, որոնք նրա պնդմամբ կարող են վերջ դնել Ուորլիքի միջնորդական կարիերային։









































