Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ չի վախենում այն պահից, երբ ստիպված կլինի ավարտել կարիերան: 30-ամյա պորտուգալացին նշել է, որ չի անհանգստանում այդ կապակցությամբ:
«Երբ մոտենա պայմանագրիս ժամկետի ավարտը, ես ստիպված կլինեմ որոշում կայացնել «Ռեալ»-ում մնալու կամ այլ ակումբ տեղափոխության մասին: Գալու է նաև կարիերան ավարտելու մասին որոշում կայացնելու ժամանակը: Բայց դա նորմալ է: Ամեն ինչ սկիզբ ու ավարտ ունի: Ես պատրաստ եմ դրան և չեմ անհանգստանում:
Սակայն առայժմ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին: Դեռ արագավազ եմ, խնդիրներ չունեմ: Անգամ ավելի արագ եմ վազում, քան 21-22 տարեկան ֆուտբոլիստները: Հուսով եմ՝ դեռ երկար կպահպանեմ լավագույն խաղային որակներս»,- AP-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:









































