Եվրահանձնաժողովը առաջարկել է ստեղծել արագ արձագանքման սահմանային ուժերի կորպուս մինչև 1,2 հազար թվաքանակով՝ միգրացիոն ճգնաժամի սպառնալիքների դեմ օպերատիվ պայքարի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կորպուսը պետք է գործի այն դեպքերում, երբ Շենգենյան գոտու մասնակից պետությունը չի կարողանա ինքնուրույն հաղթահարել ներգաղթյալների զանգվածային հոսքը: Աղբյուրը ընդգծել է, որ կորպուսի ուժերը 2-3 օրվա ընթացքում պետք է պատրաստ լինեն «միգրացիոն ճգնաժամի կետերում» օպերատիվ գործողությունների:
Դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը պետք է ներկայացնի եվրոպական սահմանային և առափնյա պահակային ծառայության ստեղծման, ինչպես նաև Թուրքիայից ԵՄ փախստականների վերաբնակեցման առաջարկություն:








































