Թուրքիան չի պատրաստվում իր զինծառայողներին ետ կանչել Իրաքի տարածքից, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«2014 թվականին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին այցով եղել է մեզ մոտ և դիմել է զինվորականներին և ոստիկաններին վարժեցնելու խնդրանքով: Մեր զինվորականներն Իրաք են գնացել որպես հրահանգիչներ, նրանց ֆունկցիան սահմանափակված է սովորեցնելով: Հրահանգիչների թիվը կարող է փոփոխվել սովորողների թվից: Այժմ խոսք չի գնում այն մասին, որ մեր զինվորականներին դուրս բերենք Իրաքից»,- հինգշաբթի հայտարարել է Էրդողանը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ:
Նա ավելացրել է, որ դեկտեմբերի 21-ին Թուրքիան, Իրաքյան Քրդստանը և ԱՄՆ-ն խորհրդակցություն կանցկացնեն, որտեղ կքննարկվի Իրաքի իրավիճակը:











































