ԱԺ-ում ՀՀ նախագահի ստորագրած Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ մարդիկ գերադասում են ամենատարրական դեղերը, հատկապես երեխաների համար դեղերը դրսից բերել, իսկ այդ պահանջը հենց այնպես չի առաջանում:
«Սա անմիջականորեն առնչվում է մարդկանց առողջության հետ, և միայն վարչական վարույթներ են հարուցվել ու վե՞րջ: Ոչ մեկը պատասխանատվության չի՞ ենթարկվել»,- հարցրեց պատգամավորը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Տուգանքը 10 անվանում դեղի համար ընդամենը 50-100 հազար դրամ է ,ու քանի որ այդ դեղերը շատ թանկ են, այդ 50-100 հազար դրամը խնդիր չի դեղատների համար: Իրականում ամենօրյա վերահսկողություն իրականացնել բոլոր դեղատներում չենք կարող»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































