France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է բուժզննում անցնելու համար։ Այդ մասին հայտարարել է նրա դուստր Կլոդը։ Նրա խոսքով՝ 83-ամյա քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում։
Նա նշել է, որ հայրը վերջին օրերին թուլություն է զգացել և հոսպիտալացվել է չորեքշաբթի՝ առողջական վիճակի ամբողջական բուժզննում անցնելու համար։ Կլոդն ընդգծել է, որ նա հիվանդանոցում կմնա մի քանի օր։
Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-2007 թվականներին։ Շիրակի ժամանակ նախագահական լիազորությունների ժամկետը 7-ից կրճատվել է 5-ի։









































