«Նրանք, ովքեր վերջին տարիներին փորձել են խեղել մեր ինքնությունը, ոտնահարել մարդու իրավունքը, արհամարհել քաղաքացուն, թքած ունենալ մեր դրոշի վրա, իրենք հեռանալու վրա են: Հեռանալու վրա են, եթե մենք ուզենանք, շատ ուզենանք և շատ միասնական եղանակով իրականացնենք այդ ցանկությունը»: Այս մասին Ազատության հրապարակում ի պաշտպանություն մարդու իրավուքների երթի մեկնարկից առաջ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սերժ Սարգսյանը հիմա հրաժարականի մեջ է՝ հայտարարի դա թե ոչ: Այդ ժամը կգա, այդ ժամը կարագացնենք, եթե մենք միասին լինենք, միասին կանգնենք և Հայաստանը վերջապես ունենա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»,- ելույթն ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով մասնակցել վաղը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































