Լոնդոնի արվարձանում ոստիկանությունը կանգնեցրել է գնացքը և խուզարկություն է կատարել տեղեկությունից հետո, թե ուղևորներից մեկի մոտ սամուրայական թուր կա: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ստուգումներից հետո պարզվել է, որ տղամարդու մոտ ոչ թե թուր է, այլ դրա նման ոճավորված հովանոց:
Հովանոցի տերը՝ 22-ամյա Ռեյ Բրաունը, կատարվածի մասին գրել է իր թվիթերյան էջում:
«Դե ինչ, ոստիկանությունը հենց նոր իմ գնացքը 10 րոպեով կանգնեցրել է, որովհետև իմ հովանոցը շփոթել են սամուրայական թրի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև նշել է, որ լիովին հասկանում է ոստիկանության գործողությունները:











































