Facebook ընկերությունն առաջիկա ամիսներին կթողարկի նոր վեբ նախագիծ՝ կորպորատիվ Facebook at Work սոցցանց՝ բիզնես հարցերով ընկերությունների աշխատակիցների շփման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համաձայն ծառայության՝ տարբեր կազմակերպությունների աշխատակիցները կստանան շփման, փաստաթղթերի փոխանակության հնարավորություն, ինչպես նաև կկարողանան հաստատել գործարար կապեր։
Գործակալության տվյալնեով՝ հրավիրված մասնակիցների սահմանափակ թվով ծառայության փորձարկումը սկսվել էր դեռևս հունվարին։
Նոր նախագիծը դիզայնով նման կլինի Facebook-ին։ Օգտատերերին սպասվում է նորությունների ժապավեն, երկխոսություն և Like կոճակ։









































