ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական ռեգիստրի վարումն իրականացնող ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին կճանաչվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազայում առկատեղեկությունների տրամադրման կարգը և օ րինակելի ձևերը: