Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այսօր գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանության և խորհրդարանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև՝ հաղորդում է Al Jazeera-ն:
Անկարգությունների հետևանքով տուժել է 29 մարդ, որոնցից 13-ը՝ ոստիկաններ:
Ցուցարարները փորձել են ճեղքել խորհրդարանի շենքը հսկող ոստիկանական պատնեշները: Նրանք սկսել են իրավապահ մարմինների ուղղությամբ նետել շշեր, ինչից հետո վերջիններս սկսել են հավաքվածներին հեռացնել խորհրդարանի մոտից:
Մինչ անկարգությունները սկսելը՝ ոստիկանությունը ձերբակալել է 4 անարխիստի, որոնք փորձել են բանկ հրդեհել, և 11 մարդու, որոնք արգելափակել էին Մադրիդի համալսարան տանող ճանապարհը:
Ցուցարարները պահանջում են ցրել խորհրդարանը, քանի որ այն չի կարողանում հաղթահարել երկրի տնտեսական ճգնաժամը: