Georgia Online-ի փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին վաղաժամ լքեց Վրաստանի վարչապետի պաշտոնը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Դժբախտաբար, Իվանիշվիլին հաշվի չառավ իմ խորհուրդը։ Իվանիշվիլին էլ երբեմն չի լսում իր գործընկերներին և լքեց վարչապետի պաշտոնը ավելի վաղ, քան իմ կարծիքով նա պետք է աներ դա։ Նա պետք է վարչապետի պաշտոնում մնար ևս մեկ տարի։ Դա էլ ավելի կամրապնդեր մեր կոալիցիոն կառուցվածքն ու համակարգը»։
Մեկնաբանելով քաղաքականություն Իվանիշվիլիի հնարավոր վերադարձը՝ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանքը» պետք է պլանավորված պատրաստվի ընտրություններին նաև առանց նրա քաղաքական առաջնորդության։
2016 թվականի աշնանը Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։










































