Թուրքիայում մոտ 200 հազար աղջնակներ բռնի կերպով ամուսնացել են: Այդ մասին հաղորդում է The Independent-ը` վկայակոչելով թուրք իրավապաշտպան Նուրյե Քադանին` Իզմիր քաղաքի կենտրոնական փաստաբանական կոլեգիայից:
«Դժբախտաբար, մեր երկրում, 181036 աղջնակ կանայք են առկա: 2012-ին մոտ 20 հազար ծնողներ իրենց դուստրերի ամուսնության գրանցման դիմում են ներկայացրել, որոնց 16-ը չէր լրացել»,- հայտարարել է Քադանը:
Վաղ ամուսնությունների խնդիրն ակտուալ է Թուրքիայի համար: Ըստ 2013-ին կատարված հետազոտության` երկրում ամուսնությունների 28 տոկոսը կնքվում է 18-ը չլրացած աղջիկների հետ:









































