Կենտրոնական Ամերիկայի հեռուստաալիքներից մեկի առավոտյան եթերում գրանցվել է տարօրինակ միջադեպ, հայտնում է segodnya.ua-ը: Լրագրողները վստահեցնում են, որ իրենց ստուդիա է այցելել պոլտերգեյսթ: Հաղորդավարը և հանդիսատեսն ականատես են եղել սեղանի վրայի բաժակի անբացատրելի շարժմանը:
Լրագրողի խոսքերով` այդ գերբնական պահից մի վայրկյան առաջ տղամարդու թիկունքով ցուրտ է անցել: Եթերից հետո նա հաստատել է, որ չի կարող բացատրել՝ ինչպես սեղանի վրա սկսեց բաժակը շարժվել:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա ոչ կատակ է և ոչ էլ խաբեություն: Մեր գործընկերները հայտարարել են, որ այդ միջադեպում ոչ մի մասնակցություն չեն ունեցել: Ես վստահ եմ, որ մենք գործ ունենք գերբնական երևույթի հետ»,- պատմել է հաղորդավարը:









































