Ինդոնեզական ծագումով ամերիկացի հրաշամանուկ Ջոի Ալեքսանդերը վարպետորեն կատարել է 1914 թվականի St Louis Blues ջազ կոմպոզիցիան: 12-ամյա տղայի տաղանդով կարելի է միայն հիանալ, հայտնում է spletnik.ru-ն:
Վերջերս հայտնի է դարձել, որ Ջոին պայքարել է «Գրեմի» հեղինակային մրցանակի համար: Տղան մասնակցում է «Լավագույն ջազ կատարող» և «Լավագույն ջազ ալբոմ» անվանակարգերում:
Պատանի դաշնակահարի կարիերան վերելք է ապրել այն բանից հետո, երբ նա պայմանագիր է ստորագրել Motéma Music-ի հետ, որը մասնագիտացած է ջազային և էթնիկական երաժշտության մեջ: 2015 թվականի ապրիլի 14-ին թողարկվել է Ջոի Ալեքսանդերի դեբյուտային ալբոմը՝ My Favorite Things անվանումով:
Ծնողները տղայն 6 տարեկանում նվիրել են մինի-ստեղնաշար և հայտնաբերել, որ նա կարողանում է լսողությամբ նվագել: Փոքրիկը արագ յուրացրել է իսկական գործիքը` ներշնչվելով այնպիսի կատարողներով, ինչպիսիք են Բիլ Էվանսը, Ջոն Քոլթրեյնը, Չիկ Կորիան և Հերբի Հենքոքը: Ալեքսանդերը հաջողությամբ հանդես է գալիս նաև միջազգային ջազ- փառատոներում:









































