Դուք բոլորդ հետևում էիք այդ դրամատիկ զարգացումներին, մեր ժողովուրդը ենթարկվեց կազմակերպված բռնության, բռնացան մեր ժողովրդի կամարտահայտության դեմ:Այս մասին «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ իրենց քաղխորհուրդը քննարկում է հետագա պայքարի քայլերը, որոնցում Հմայակ Հովհաննիսյանն ինքն էլ առաջարկներ ունի, որպեսզի «սահմանադրական չարեփոխումներին» հակադրվի «Նոր Հայաստանի պատասխանը», մշակվի «Նոր Հայաստանի» Սահմանադրություն:









































