Պեկինում կյանքը կանգ է առել խիտ մառախուղի պատճառով: Քաղաքում չեն աշխատում գործարանները, շինհրապարակները, իսկ տրանսպորտի թիվը փողոցներում երկու անգամ ավելի քիչ է:
Տեղի իշխանությունները նման ռեժիմ են սահմանել օդը մաքրելու համար: Վնասակար նյութերի մակարդակը 10 անգամ գերազանցում է նորման:
Սահմանափակումները կգործեն մինչև հինգշաբթի օրը, իսկ մինչ այդ տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տնից:











































