Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգում 20 թեկնածուների ցուցակը, գրում է Collider-ը:
Թեկնածուների թվում են «Վրիժառուներ. Ալթրոնի դարաշրջան», «Մարդ մրջյունը», «Ապագայի երկիր», «Աստղային պատերազմներ․ ուժի արթնացում», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը», «Մարսեցին», «Տերմինատոր-5», «Ավտոմեքենայից», «Խելահեղ Մաքսը․ Զայրույթի ճանապարհ» և այլն:
«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր թեկնածուների շորթ լիստը կհայտարարվի 2016-ի հունվարի 14-ին:









































