Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` պորտուգալական «Պորտու»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Անցյալ մրցաշրջանում «Չելսի»-ի մի շարք ֆուտբոլիստներ փայլուն խաղ էին ցուցադրում, սակայն ընթացիկ մրցաշրջանն այդքան էլ դրական չի դասավորվել նրանց համար: Գիտենք, որ արդյունքները շատ վատն են: Հեշտ է մեղադրել մարզչին, սակայն մենք միասնական թիմ ենք:
Կասիլյասն իմ կուռքն էր: Մի շարք հանդիպումներ եմ անցկացրել նրանց դեմ: Իկերը փայլուն դարպասապահ է: Հուսով ենք, որ կկարողանանք գոլեր հեղինակել»,- հայտարարել է բելգիացի դարպասապահը:









































