Համացանցում հայտնվել է Բեյոնսեի առաջին ելույթներից մեկը: Տեսահոլովակում կարելի է տեսնել 7-ամյա փոփ աստղին Դորոթիի կերպարում` «Օզ երկրի կախարդը» ֆիլմից: Գեղեցիկ փոքրիկը կապույտ զգեստով է, գլխին` երկու ժապավեն: Նա կատարում է Home երգը, գրում է Spletnik.ru-ն:
Տեսանյութը տեսագրվել է 1988-ին` Հյուսթոնում «Տաղանդների շոու»-ի ժամանակ: Արդեն 7 տարեկանում Բեյոնսեն գեղեցիկ և հզոր ձայն ուներ: Ելույթի ընթացքում նա հանդիսատեսին զվարճացրել է նաև գեղեցիկ պարով:










































