Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 18-ին, Նյու Յորքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նոյեմբերի 14-ին Վիեննայում անցկացված Սիրիայի հարցով միջազգային հանդիպման մասնակիցները որոշել էին, որ բանակցությունները պետք է անցկացվեն հունվարի 1-ից ոչ ուշ։ 6 ամսվա ընթացքում Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պայմանավորվեն ազգային միասնության կառավարության ձևավորման շուրջ, իսկ 18 ամսվա ընթացքում հանրապետությունում պետք է անցակցվեն նոր սահմանադրությամբ ընտրություններ։








































