Չինացի գիտնականները Great Wall ընկերության հետ համատեղ ստեղծել են ուղեղի ազդակներով կառավարվող առաջին ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աշխատանքները տևել են 2 տարի։
Մեքենայի գործողությունները դեռևս սահմանափակ են։ Ազդակների օգնությամբ վարորդը կարող է ստիպել մեքենային առաջ և հետ գնալ, արգելակել և կանգնել, ինչպես նաև արգելափակել ու ապաարգելափակել դռները։
Մեքենայի կառավարումը կատարվում է 16 ցուցիչին կազմված հատուկ սարքով, որն ընդունում է ուղեղի ազդակներն ու վերահաղորդում։ Նման գաղափարն իրականություն է դարձել հաշմանդամներին օգնելու համար։
Վարորդը, սակայն, պետք է ուշադիր լինի այլ մտքերով չտարվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում ճիշտ փոխի երթևեկության գոտիները։








































