Մեծ Բրիտանիայում քրիստոնեության կողմնակիցների թիվը նվազում է, ուստի երկրի հասարակական կյանքը պետք է կրի ավելի «պլյուրալիստական բնույթ»՝ գրում է The Independent-ը։
Դրա հետ կապված մի խումբ փորձագետներ առաջարկում են փոխել հիմնական պետական ընթացակարգերը, ինչպիսին է գահակալությունը, ինչպես նաև Լորդերի պալատում կրճատել եպիսկոպոսների թիվը՝ ուղի բացելու համար այլ կրոնների առաջնորդների համար։
Երկամյա հետազոտությունը ցույց է տվել, որ ներկայում 5 բրիտանացիներից միայն 2-ն է քրիստոնյա։ Վերջին 30 տարում աթեիստների ու որևէ կրոնին չհարող մարդկանց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 1983 թվականին բրիտանացիների 1/3-ն էր նման դիրքորոշում գրավում, 2014-ին երկրի քաղաքացիների կեսն իրենց համարել են աթեիստներ և ագնոստիկներ։









































