Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Կիպրոսի արտգործնախարարությունները բանակցում են Կիպրոսում ռուսական ռազմաբազա ստեղծելու շուրջ, ինչը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին։
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ ներկայացուցիչների հետ և քննարկել Մերձավոր Արևելքի ու Արևելյան Միջերկրածովի վերջին զարգացումները, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ու Կիպրոսում ռուսական ռազմական ներկայության ապահովման հարցերը։
Ռուս դիվանագետ Նիկոլայ Օսադչին հայտարարել է, որ Կիպրոսը աշխարհագրական առումով շատ կարևոր դեր ունի ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղելու համար։










































