ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմնակիցները տարածել են տեսանյութ, որում ջիհադականները մեղադրում են աֆղանական «Թալիբանին»՝ իրենց ընդհանուր հետաքրքրություններից շեղվելու համար։ Այս մասին հայտնում է Khaama-ն։
Տեսանյութում նկարահանված ահաբեկիչների ներկայացուցիչը, որը ներկայացել է որպես Աբու Յասիր Ալ-Աֆղանի, մեղադրել է թալիբներին Պակիստանի ռազմական հետախուզության հետ համագործակցության համար։ Բացի դրանից՝ ԴԱԻՇ-ում դժգոհ են, որ թալիբները չեն ավերում մզկիթները, որոնք ջիհադականները համարում են «ոչ իսլամական»:
Երեկ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ի ջիհադականները տարածքներ են զավթել Աֆղանստանում։











































