Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հայաստանի տարածքը կարող է վերածվել սպառնալիքի աղբյուրի և դառնալ հարվածների թիրախ

«Առաջին լրատվական»-ի գրավոր հարցերին պատասխանել է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը:

– Կարո՞ղ եք ասել, թե ռուսթուրքական լարված հարաբերությունների պայմաններում որքանով է անվտանգ հայթուրքական սահմանը՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ սահմանը հսկում են ռուսական սահմանապահ զորքերը:

–  Նախ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի շարունակական նույնականացումը և Հայաստանի նկատմամբ այլ պետությունների քայլերը ՌԴ-ի հետ հարաբերություններով պայմանավորելը

վկայությունն է մեր ինքնիշխանության կորստի: Եվ դա ինքնին սպառնալիք է պարունակում  մեր  անվտանգության ու ընդհանուր առմամբ պետականության պահպանման տեսանկյունից: Հայաստանի անվտանգությանը՝ ներառյալ  սահմանային անվտանգությանը սպառնացող վտանգների աստիճանը գնահատելու համար պետք է ի նկատի ունենալ ոչ միայն ներկայիս լարվածությունը ռուս-թուրքական

հարաբերություններում, այլև  այն, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ պետությունները թե տարածաշրջանային քաղաքականության և թե սիրիական ճգնաժամի շրջանակներում: Կարևոր է նաև դիտարկել, թե ինչ հնարավոր դերակատարում է նախատեսել ՌԴ-ն Հայաստանի համար, ինչ շահարկումների միջոցով  և ինչպիսի գործողությունների մեջ  կարող

են Ռուսաստանը և Թուրքիան փորձել ներգրավել մեզ, և ինչ ճանապարհներ ու ներուժ ունի ՀՀ-ն՝ հնարավորինս առանց կորուստների այս իրավիճակից դուրս գալու համար:  Չնայած այն բանին, որ կայսերական անցյալ ունեցող այս երկու պետությունները մշտապես մրցակցության մեջ են տարածաշրջանում իրենց ազդեցության տարածման և ամրապնդման համար՝ մինչև վերջերս ՌԴ-ն և  Թուրքիան  հանդես էին գալիս որպես ռազմավարական գործընկերներ համագործակցության մի շարք ոլորտներում: «Իսլամական պետության» հետ պայքարի պատրվակով Թուրքիան հարվածներ էր հասցնում քրդական ուժերին, իսկ ռուսական ռազմական գործողություններն ուղղված էին հիմնականում սիրիական ընդդիմության ուժերի դեմ, ինչով նրանք ըստ էության աջակցում էին ԻՊ-ին, և որի հետ երկուսն էլ, ըստ ամենայնի, ունեն որոշակի կապեր: Ռուսաստանը վերջին երկու տարիների ընթացքում, Արևմուտքի հետ իր հարաբերությունների վատթարացմանը զուգընթաց, մեկ անգամ չէ, որ հայտարարել էր Սիրիայում իր ռազմական

ներկայության ընդլայնման և հակաօդային համակարգի տեղադրման ծրագրերի մասին, որոնց հավանություն էր տվել Սիրիայի ներկայիս իշխանությունը, որն այդ տարածաշրջանում ՌԴ

ռազմական և քաղաքական ներկայության միակ գրավականն է: Իսկ Թուրքիայի համար իր հարևանությամբ ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը, բնականաբար, ցանկալի զարգացում չէ: ԻՊ-ի դեմ ծավալված ռազմական գործողությունների շրջանակում թուրքական զինուժի կողմից ռուսական «Սու-24» ռմբարկուի կործանումը, ինչին նախորդեցին ռուսական ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի և միաժամանակ նաև ՆԱՏՕ-ի օդային սահմանի մի շարք խախտումներ, ոչ միայն լարվածության պատճառ հանդիսացան, այլև եթե ոչ՝ միտումնավոր գործողությունների միջոցով ստեղծված առիթ, ինչպես Սիրիայում

ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման, այնպես և Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության հնարավոր ընդլայնման: Ակնհայտ է, որ  Ս-400-ի տեղակայումը Սիրիայում նախօրոք նախապատրաստված էր, այլապես երկու օրվա ընթացքում դա հնարավոր չէր լինի, և պայմանավորված է ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարով, այլ ՌԴ-Արևմուտք կամ ՌԴ-ՆԱՏՕ դիմակայությամբ: Հիշեցնեմ, որ դեռ նոյեմբերի 11-ին, ՌԴ նախագահի հրահանգով, ինչը նույնպես

հատկանշական է, սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու գործընթացը:  Բնականաբար, այդ համակարգը կառավարվելու է և բոլոր հրամանները արձակվելու են Մոսկվայից:  Դե ֆակտո այս համակարգը նախկինում նույնպես գործում էր, սակայն համաձայնագրի առկայությունն էլ ավելի իրավական հիմք կտա ՌԴ-ին Հայաստանի տարածքը իր աշխարհաքաղաքական ու ռազմական ծրագրերի համար օգտագործելու համար: Այս պայմաններում ռուս  սահմանապահների և Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմակայանի առկայությունը Հայաստանում ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների և հնարավոր ռազմական գործողությունների այս կամ այն սցենարի զարգացման դեպքում, եթե դրանք օգտագործվեն Թուրքիայի դեմ, կարող են

վերածվել սպառնալիքի աղբյուրի՝ դարձնելով մեր երկրի տարածքը պատասխան հարվածների թիրախ:

– Եթե թուրքական կողմից ոտնձգություն լինի ՀՀ սահմաններին, հայռուսական երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում ՌԴի կողմից պաշտպանության ինչպիսի՞ մեխանիզմ կարող է գործել:

– Այս պահին Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը հենց ՀՀ-ի դեմ քիչ հավանական եմ համարում, դեռևս չկա դրա համար որևէ նախադրյալ, նման ագրեսիայի դեպքում Թուրքիայի շահի տրամաբանական և պատճառաբանված  հիմնավորում: Մինչդեռ ակնհայտ են այն քաղաքական կորուստները, որոնք կկրի Թուրքիան նման գործողությունների արդյունքում:  Ինչ վերաբերում է պաշտպանության մեթոդներին ու մեխանիզմներին, ապա դրանք բազմաթիվ են և ամրագրված են ՀՀ-ՌԴ պաշտպանական ոլորտին վերաբերող համապատասխան միջպետական պայմանագրերում և պայմանավորված ոտնձգության բնույթից՝ ենթադրում են տարբեր անհապաղ գործողություններ: Միևնույն ժամանակ բոլոր իրադարձությունների, միջադեպերի և պատասխան քայլերի մասին Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ սահմանապահ ուժերը անմիջապես պետք է տեղեկացնեն ՀՀ  իշխանություններին, ու հետագա գործողությունները պետք է համակարգվեն նաև նրանց հետ: Այլ հարց է, թե նման զարգացումների դեպքում ինչքանով Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, և ինչքանով համարժեք ու ժամանակին կկիրառվեն այդ մեխանիզմները:  ՌԴ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկը  հարցազրույցում անդրադառնալով այս խնդրին՝ հետևյալ կերպ է ձևակերպել այս հարցի պատասխանը. «Ռուս զինվորները կպաշտպանեն Հայաստանը, եթե լինի համապատասխան քաղաքական որոշում»:

Բնականաբար, քաղաքական որոշումը պետք է ընդունվի ՌԴ իշխանությունների կողմից: Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները և կպաշտպանի Հայաստանը արտաքին ագրեսիայից, եթե դա նպատակահարմար համարի, և այդ պաշտպանության մեթոդներն ու մեխանիզմները կհամապատասխանեցվեն իրենց շահերին: Ռուսաստանի համար Հայաստանն ընդամենը ՌԴ-ի պաշտպանության համակարգի մաս է և պետք է ծառայեցվի հենց այդ նպատակին՝ անկախ մեր երկրի շահերից: Սա է մեր ռազմավարական գործընկերության իրական բովանդակությունը:

Հոկտեմբերի ամսին թուրքական ռազմական ուղղաթիռները հատել էին հայկական օդային սահմանը, և կարծիք կար, թե դա ՌԴին ուղղված քայլ էր: Արդյո՞ք հայթուրքական սահմանը պաշտպանելու կոչված Ռուսաստանը պետք է ինչոր քայլ ձեռնարկեր այդ ոտնձգությունը կանխելու նկատմամբ:

– Այդ ոտնձգությունների դեմ նախատեսված միջազգային իրավունքով և մի շարք պայմանագրերով սահմանված քայլերը պետք է անմիջապես ձեռնարկվեին ՌԴ սահմանապահ ուժերի կողմից: Եվ այդ միջադեպերի, ինչպես նաև պատասխան քայլերի մասին պետք է տեղեկացվեին ՀՀ իշխանություններին, ովքեր իրենց հերթին պետք է անհապաղ հանդես գային համապատասխան հայտարարություններով և այդ հարցը բարձրացնեին միջազգային կառույցներում:  Իսկ այն կարծիքը, թե այդ գործողություններն ուղղված էին ՌԴ-ի դեմ, ցավոք, անհիմն չէ ՀՀ-ի ընկալման տեսանկյունից և մեկ անգամ ևս վկայում է, որ նվազագույնը մեր հարևան պետությունների աչքում Հայաստանը կորցրել է միջազգային հարաբերությունների սուբյեկտի, ինքնիշխան պետության իր կարգավիճակը և դիտարկվում է որպես ՌԴ-ին պատկանող ու նրա  կողմից կառավարվող տարածք:

– Ընդհանուր առմամբ ռուսթուրքական լարվածությունն ի՞նչ վտանգ է պարունակում Հայաստանի համար:

–  Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունն, ինչպես նաև նրանց բարեկամությունն ու սերտ համագործակցությունը մշտապես վտանգ են ներկայացրել Հայաստանի համար: Այս իրավիճակը կրկնվել է տարբեր ժամանակաշրջաններում, արդյունքում Հայաստանը միշտ ունեցելէ կորուստներ, և այսօր, դաս չքաղելով անցյալից, մենք հայտնվել ենք նույն իրավիճակում: Ներկայումս Հայաստանի ինքնիշխանության և

անվտանգության հիմնական սպառնալիքը  առաջին հերթին մեր իշխանությունների բացարձակ կախվածությունն է ՌԴ-ից և այդ կախվածության պայմաններում ՌԴ-ի թելադրանքով վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունը: Ռուս-թուրքական հարաբերությունների այս լարվածությունը ՌԴ-ի համար առիթ է ու հնարավորություն, շահարկելով թուրքական սպառնալիքը, էլ ավելի ընդլայնել և ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Հայաստանն ակտիվ գործողությունների մեջ ներգրավելու հնարավոր վտանգից բացի՝ կարելի է նաև նշել  Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման արդյունքում  լարվածություն հայ-վրացական հարաբերություններում՝ ի նկատի ունենալով նաև ռազմական անհրաժեշտության դեպքում

Վրաստանի տարածքով առանց վրացական իշխանությունների համաձայնության տարանցում իրականացնելու ՌԴ պաշտոնյաների

կողմից ժամանակին հնչեցված սպառնալիքները: Կարող է իրականություն դառնալ Ստեփանակերտի օդանավակայանը ռուսական ռազմակայանի վերածելու ծրագիրը, որն այսօր նոր հնչեղություն և կարևորություն է ստացել ՌԴ-ի համար, և որը խաչ կդնի տեսանելի ապագայում Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ու խաղաղության հաստատման վրա: Հնարավոր է նաև իրականացվի հայ-վրացական սահմանի վերահսկողությունը  ռուսական սահմանապահներին փոխանցելու ծրագիրը՝ ՀՀ  արտաքին սահմանների ևս մի զգալի մասը  դարձնելով ՌԴ-ի հակամարտությունների ճակատային գիծ: Ու թեև

ժամանակի ընթացքում և, իմ կարծիքով, նույնիսկ առանց լուրջ ռազմական դիմակայության ռուս-թուրքական լարվածությունը կհարթվի, ՌԴ անհամաչափ լայնածավալ ռազմական ներկայությունը Հայաստանում կմնա ու  կխոչընդոտի ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր տարածաշրջանի անվտանգ, խաղաղ և կայուն զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում