Ֆլորիդայի Սենթ Փիթերսբերգ քաղաքի իշխանություններն արգելել են միլիարդատեր Դոնալդ Թրամփի մուտքը քաղաք։ Այդ միջոցառումն ընդունվել է՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն կոչ է արել լիովին արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ՝ ահաբեկչություններից խուսափելու համար։
Ինչպես ընդգծել է քաղաքապետ Ռիկ Կրայզմանը, արգելքը կգործի այնքան ժամանակ, «քանի դեռ մինչև վերջ չենք գիտակցել Թրամփից ու նրա նմաններից եկող սպառնալիքը»։ Այդպիսով քաղաքապետը Հանրապետականին է վերադարձրել նրա իսկ խոսքերը։
The Tampa Bay Times-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի որոշումը հավանության են արժանացրել Twitter-ի օգտատերերը։ Միայն առաջին ժամում նրանք Կրայզմանի մեջբերմամբ կիսվել են ավելի քան 1200 անգամ։









































