Եմենի նախագահն առաջարկել է երկրում սահմանել կրակի դադարեցման ռեժիմ՝ խաղաղ բանակցությունների անցկացման համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Աբդ-Ռաբու Մանսուր Հադին ՄԱԿ-ին հայտնել է, որ արդեն տեղեկացրել է իր առաջարկության մասին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջազգային կոալիցիային: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հղված իր նամակում Եմենի նախագահը հստակեցրել է, որ ռեժիմը պետք է սահմանվի դեկտեմբերի 15-21-ը՝ ՄԱԿ-ի հովանավորությամբ խաղաղ բանակցությունների մեկնարկի հետ միաժամանակ:









































