Այսօր Մինսկում կկայանա Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ կոնտակտային խմբի բանակցությունների հերթական ռաունդը։ Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ-ն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Վերջին հանդիպումն անցկացվել էր Մինսկի կենտրոնի Dipservice Hall համալիրում ՝ մամուլի համար փակ ռեժիմով։
Ծրագրվում է, որ կոնտակտային խմբի և դրա թեմատիկ ենթախմբերի մասնակիցները կրկին կքննարկեն Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտները, ինչպես նաև անվտանգությանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի գերիների փոխանակման հարցին։
Դեկտեմբերին եռակողմ կոնտակտային խմբի շրջանակում ծրագրված են ևս երեք հանդիպումներ՝ դեկտեմբերի 8-ին, 15-ին և 22-ին։









































